Սահմանների անվտանգությամբ անհանգստացած ցուցարարները Կապանում փակել են ճանապարհը. ակցիայի ընթացքում կրակոցներ են հնչել (ՎԻԴԵՈ)
13:41
17 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքում ցուցարարները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը՝ պահանջելով հստակություն մտցնել պետական սահմանի պաշտպանության հարցում՝ ստանալով երաշխիքներ:
Երբ ցուցարարների մոտով մի քանի մեքենաներ էին փորձում անցնել, այդ թվում՝ Շտապօգնության մեքենա, մի քանի կրակոց հնչեց:
Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարարության մեջ ասվում էր, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները դրա մասին չեն վկայում։
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքում՝ տեղում ծանոթանալու, թե ինչպես են սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում տեղակայման աշխատանքներ:-0-
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը