Սահմանին շատ հանգիստ է․ պատրաստվում ենք Ամանորին․ Պապիկյան

15.12.2025, 12:54
Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին  մտահոգություն կարող է լինել, ասել է նախարարը
Սահմանին շատ հանգիստ է․ պատրաստվում ենք Ամանորին․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին  մտահոգություն կարող է լինել», -ասել է նախարարը՝ ընդգծելով, որ տոնական օրերին ծառայությունն ավելի զգոն է։

Պապիկյանի խոսքով՝ հաշվի առնելով եղանակային պայմանները՝ այսօր ԶՈւ-ն այլ մտահոգություններ ունի, և իրենք իրենց առօրյա խնդիրներով են զբաղված։