Սահմանափակումների փոփոխություն, բենզինի գնի նվազում․ ամփոփում ենք ապրիլի 23-ի լրահոսը

24.04.2020, 08:00
Սահմանափակումների փոփոխություն, բենզինի գնի նվազում․ ամփոփում ենք ապրիլի 23-ի լրահոսը
Սահմանափակումների փոփոխություն, բենզինի գնի նվազում․ ամփոփում ենք ապրիլի 23-ի լրահոսը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․Ներկայացնում ենք հինգշաբթի՝ ապրիլի 23-ի առավել ուշագրավ նորությունները։
Загружается новость ... "Лево"
  • Ավինյանը հայտնել է, որ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը, փոխվում են տնտեսական գործունեության սահմանափակումները։
  • ՀՀ ԿԲ նախագահը հայտնել է, որ ուսանողական վարկի համար այլևս անհրաժեշտ չէ ծնողի երաշխավորությունը։
  • Պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին մատուցվող ծառայությունները կիրականացվեն անվճար։
  • Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները շարունակում են նվազել։
  • Գեղարքունիքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 51-ի, 1 մարդ մահացել է։
  • Ճրագ ամեն պատուհանից. աշխարհասփյուռ հայությունը եկեղեցու զանգերի ներքո հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)։-0-