«Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն աջակցություն ստացող գյուղերի ցանկը կարող է ընդլայնվել (ՎԻԴԵՈ)
15:41
25 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն աջակցություն ստացող գյուղերի ցանկը կարող է ընդլայնվել, դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են գնում` պատերազմի հետևանքով սահմանամերձ համարվող համայնքների վերջնական ցանկը ճշգրտելու համար։
Загружается новость ...
"Право"
«Մենք ունենք «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենք», որտեղ նշվում են, թե որ համայնքների բնակիչներն են աջակցություն ստանում։ Այդ ցանկում կընդգրկվեն նոր համայնքներ։ Պատերազմի հետևանքով սահմանամերձի վերածված նոր համայնքների բնակիչները նույնպես այդ օրենքի շրջանակներում աջակցություն կստանան»,–ասաց Առաքելյանը։
Միաժամանակ նա նշեց, որ եթե լինի անհրաժեշտություն այդ օրենքի շրջանակներից դուրս միանվագ աջակցություն տրամադրելու, ապա նման ծրագիր էլ կիրականացնեն։-0-
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ