Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՊՆ

13.05.2025, 11:36
ՊՆ–ից հայտնեցին, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամոււլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով, հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին», – նշեց Թորոսյանը։

Ավելի վաղ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է ոչ միայն գիշերը, կրակոցների ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսես գյուղից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։