530.17
7.45
476.34
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Սահմանադրական կարգի տապալում» եզրույթն անորոշ է նույնիսկ ՍԴ–ի համար. Քոչարյանի փաստաբան

16:43
27 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սահմանադրական կարգի տապալում» հասկացությունն այնքան անորոշ է, որ նույնիսկ Սահմանդրական դատարանը պարզաբանումներ ստանալու մեր դիմումից հետո դիմել է Վենետիկի հանձնաժողով, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը Քոչարյանի գործով։ Հուլիսի 18–ին ՍԴ–ն հայտնել է, որ այս հարցով կդիմի ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

«Քրեական օրենսգրքում կա հասկացություն, որը ոչ միայն մենք չենք հասկանում, այլ նաև ՍԴ–ն է դժվարանում սահմանել։ Տեսնենք, թե այդ ամենից ինչ կհասկանա Վենետիկի հանձնաժողովը»,– ասաց Ալումյանը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։ Փետրվարի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Փետրվարի 12–ին ՀՔԾ–ն նոր մեղադրանք է առաջադրել Քոչարյանին։

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:47
19 Հոկտեմբերի 2019
Aurora Prize-2019-ի հաղթող է ճանաչվել Միրզա Դինային
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային:
21:15
19 Հոկտեմբերի 2019
«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)
Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է: