Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի

20.06.2025, 10:40
ԱԺ-ն փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց
Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աժ-ն Արտակ Զեյնալյանին ընտրել է  Սահմանադրական դատարանի դատավոր։ Հայտնում է Armenpress-ը։

Երեկ ԱԺ նիստում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է  ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։

Քվեարկած պատգամավորների ձայները բաշխվել են  հետևյալ կերպ՝ 67 կողմ, 0 դեմ:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է  ՄԻԵԴ-ի դատավոր:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Նա «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ, կարգի համաձայն, կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր էր դրել ավագանու անդամի մանդատը։