Սահարայի «շունչը» հասավ Հայաստանի «եղանակային գուշակին»
17.07.2017,
18:21
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ով Հայաստանի բնակիչներին զգուշացրել էր Սահարայի տաք օդային հոսքերի մոտենալու մասին, իր վրա արդեն զգացել է դրա ազդեցությունը։
«Չգիտեմ` դուք ոնց, բայց ես Սահարայի շունչն արդեն զգում եմ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 19-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. Երևանում, Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է 38-39 աստիճան տաքություն և բարձր մակարդակի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով։
Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մետր վայրկյան:-0-

Загружается новость ... "Лево"