580.6
6.61
492.91
+36
Եղանակը Երևանում
Հայ

S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»

18:58
10 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:

Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը պայմանավորված է 2021թ. Հայաստանում մակրոտնտեսական և բանկային միջավայրի որոշակի կայունացմամբ: S&P-ի գնահատմամբ` Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2021թ. կգրանցի աճ 2.5%-ով, իսկ 2022-2023թթ.` 4.5%-ով: 

S&P-ի կարծիքով` Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով վերականգնվող մակրոտնտեսական միջավայրը և բանկի ապրանքանիշի ճանաչելիությունը տեղական շուկայում, պրոֆեսիոնալ ղեկավարների թիմը, թվայնացման ռազմավարությունը և կորպորատիվ կառավարումը:

Կայուն հեռանկարն արտացոլում է S&P-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի բավարար իրացվելիությունը, ռիսկերի խելամիտ կառավարումը և վստահելի ապրանքանիշը հնարավորություն կտան նրան դիմակայելու ապագա հնարավոր մարտահրավերներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում, Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ:  Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին տվյալների համաձայն, Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր բանկն է, որի հիմնական միջոցները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
19 Հուլիսի 2021
Քոչարյանի վճռորոշ որոշումը, ողբերգական ավտովթարն ու Ամիրյանի կրակոցների մանրամասները.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի վճռորոշ որոշումը, ողբերգական ավտովթարն ու Ամիրյանի կրակոցների մանրամասները.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:23
19 Հուլիսի 2021
Հայտնի են ՔՊ–ից ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների անունները
Ո՞վ կլինի 8–րդ գումարման ԱԺ–ի նախագահը
14:37
19 Հուլիսի 2021
ԳՇ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ԳՇ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
12:52
19 Հուլիսի 2021
Արցախի փողոցի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածնը պատրաստ է դուրսգրման
Արցախի փողոցի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածնը պատրաստ է դուրսգրման
12:38
19 Հուլիսի 2021
Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է
Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է
11:05
19 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 92 նոր դեպք, 96 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 92 նոր դեպք, 96 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
10:15
19 Հուլիսի 2021
Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում
Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում
11:18
18 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել