415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Սոլովյով. Ռուսաստանը կարող է կորցնել վերջին բարեկամին` Հայաստանը

21:15
13 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կարող է կորցնել իր վերջին իրական բարեկամին` Հայաստանը, ասել է ռուս լրագրող, հեռուստա– և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Վեստի–FM» եթերում` մեկնաբանելով ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրետակոծություններից հետո ստեղծված իրավիճակը։

Նա առաջարկել է պատկերացնել հայկական կողմի արձագանքը, երբ ռուս քաղաքական գործիչները հայտարարում են, թե Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին։ «Այո, մենք նաև Հայաստանին ենք զենք մատակարարում, բայց գուցե պե՞տք է որոշ պայմաններ ներկայացնել»,– նշել է Սոլովյովը։

ՌԴ–ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. Ռոգոզին>>

Նա ավելացրել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական գործընկեր է, թեև ՌԴ–ի հետ տարբեր միավորումներում չի ընդգրկվել, բայց միաժամանակ նաև մրցակից է։ «Եվ ի՞նչ, որտե՞ղ են ձեր ազգային շահերը։ Ոչ թե կոռումպացված վերնախավերի, այլ ազգային շահը, դրանք տարբեր բաներ են»,– ասել է Սոլովյովը։

Ըստ նրա, ռուսական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում զարմանք է առաջացնում։

«Մենք այժմ կկորցնենք վերջին իրական բարեկամին։ Մենք այնտեղ ռազմակայան ունենք, սահման ենք պաշտպանում։ Գիտե՞ք, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների մակարդակը որքան է բարձրացել»,– նշել է նա։
Ինչպես նշում է Սոլովյովը, պետք չէ ձև անել, թե Ադրբեջանը կարող է Ռուսաստանին փոխարինել Հայաստանը։ «Ադրբեջանի տարածքում մենք ռազմակայաններ չունենք, այդ երկրի սահմանը չենք հսկում, և կուզեի հիշեցնել, որ այնտեղ հաճախակի են դարձել թուրք քաղաքական գործիչների այցերը»,– ընդգծել է նա։

Ըստ նրա, Ռուսաստանը պետք է պատասխանի մի հարցի` «որտե՞ղ են մեր ազգային շահերը»։

«Որ այդ տարածաշրջանում խաղաղությու՞ն լինի», – հաստատ համաձայն եմ։ Կամ որ այնտեղ մեր հաստատած խաղաղության արդյունքում մենք չենք նկատել, թե ինչպես է հերթական երկիրը «պոկվում» մեզանից և փախչում ուրիշ տեղ, ուրիշ մեկի թևի տակ»,– ասել է լրագրողը։

Սոլովյովը տարակուսանք է հայտնել, թե ինչպես է Ռուսաստանը հարաբերություններ կառուցում հեռավոր արտերկրի հետ։

«Պարզապես չեմ հասկանում, թե ինչ ենք մենք ուզում։ Երևանում ամերիկյան դեսպանությունն աշխարհում աշխատողների թվով երկրորդն է։ Իսկ ինչու՞։ Չէ՞ որ Հայաստանը փոքր երկիր է»,– հարցնում է նա։–0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ