Ռուսական զենքի ներկրումը Հայաստան որևէ խոչընդոտ չունի. ՊՆ
07.05.2016,
17:59
Միջազգային վարկի շրջանակում Հայաստան ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի մատակարարման հարցում որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային վարկի շրջանակում Հայաստան ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի մատակարարման հարցում որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա, ասել է ՀՀ պաշպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում:
«Ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում մատակարարումներն արագացնելու համար, որ դրանք իրականացվեն պայմանագրային պարտավորվածություններով նախատեսվածից շուտ: Այս առումով ոչ մի խոչընդոտ չկա: Մեր մասնագետները արդյունավետ աշխատում են ռուս գործընկերների հետ», - ասել է Տոնոյանը:
Ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր` Երևանին մինչև 200 մլն դոլարի չափով պետական արտահանողական վարկի տրամադրման մասին` տասը տարի ժամկետով, մինչև 2018 թ.–ը վճարի տարկետմամբ։
ՀՀ կառավարությունն ապրիլի 15–ին հաստատել է համաձայնագրի իրականացման որոշման նախագիծը։–0–