Ռուսական վերնախավը չի ներել Խաչատուրովի հետ կապված սկանդալը` կոչ անելով գործարարներին ներդրումներ չկատարել

04.09.2018, 13:07
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան, և որ դրանք միայն լավանալու են։
Ռուսական վերնախավը չի ներել Խաչատուրովի հետ կապված սկանդալը` կոչ անելով գործարարներին ներդրումներ չկատարել
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան, և որ դրանք միայն լավանալու են։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը, գրում է «Իրավունք» թերթը։

Թերթի հավաստի աղբյուրների համաձայն, Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու և մեղադրանք առաջադրելու հետ կապված սկանդալը, ինչպես նաև գրավի դիմաց նրա կալանքը փոխելը բոլորովին էլ չի «ներվել» ռուսական վերնախավի կողմից:

Ավելին, ինչպես նշվում է գրառման մեջ, ՌԴ-ում գործող հայ խոշոր գործարարներին ամենաբարձր մակարդակով զգուշացվել է, որ այս կառավարությանը չփորձեն ոչ մի կոպեկ փոխանցել:

«ՌԴ-ում բնակվող շատ գործարարներ, նույնիսկ առանց պատճառաբանության սառեցրել են իրենց խոստացած կամ արդեն իսկ ծրագրած մշակութային և այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում»,-գրում է թերթը:-0-