Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. ԶԼՄ

15.05.2019, 10:31
Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին:
Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին:

«Ռուսաստանի իշխանությունները ոչ թե պաշտոնապես մերժելու են Հայաստանի դիմումը, այլ հնարավորինս ձգձգելու են պատասխանը, ինչը հավասարազոր է մերժման», – գրում են հոդվածի հեղինակները։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է:-0-