ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լուրեր են պտտվում, թե «Ավրորա» նախագծի հեղինակ Ռուբեն Վարդանյանը կդառնա վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական՝ միջազգային, նանոինդուստրիայի և գործարար, ստեղծագործ կապերի գծով, գրում է «Իրատես» թերթը։
Ընդ որում՝ այդ խոսակցությունները կրկին թարմացան վերջերս՝ Հայ բարեգործական միության 110-ամակի առիթով Կարեն Կարապետյանի ասուլիսից հետո, որին մասնակցում էր նաև Ռուբեն Վարդանյանը։
Այնուհանդերձ, թերթի` կառավարությունում առկա աղբյուրները նշել են, որ նման բան լինել չի կարող
«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ռուբեն Վարդանյանը խորհրդական դառնա»,– պատասխանել են պարբերականին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում