Ռոբոտաշինությունը կդառնա հիմնական ծրագիր Երևանի մանկապարտեզներում
26.05.2025,
21:19
Երևանի համայնքային 40 մանկապարեզում այս տարի ներդրված կլինի ռոբոտաշինության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի համայնքային 40 մանկապարեզում այս տարի ներդրված կլինի ռոբոտաշինության ծրագիրը։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, երևանյան 10 մանկապարտեզներում ներդրված «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիրն ապացուցեց արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր:
«Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով: Այս տարի ևս 30 մանկապարտեզի յուրաքանչյուրին երեքական հավաքածու և երեքական պլանշետ կհատկացվի», – նշել են քաղաքապետարանից։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ: