Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում բաժնեմաս չունի. հայտարարություն
23.08.2018,
12:26
Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, թե Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» օդանավակայանում:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել, հստակեցնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:
Ընկերությունից նշում են, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն բաց և թափանցիկ ընկերություն է, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:
«Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել»,– նշվում է հաղորդագրության մեջ։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն այս կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները` մանրամասն աուդիտ իրականացնելու համար: -0-

Загружается новость ...
"Право"