Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ–ում է
26.07.2018,
17:04
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը։
Նրա խոսքով, այս րոպեներին կատարվում են քննչական գործողություններ։
Օհանջանյանն ավելացրեց, որ հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։
Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Գործով մեղադրյալ է ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–

Загружается новость ... "Лево"