526.81
7.46
477.4
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվել է

15:57
13 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը: Միջնորդությունը կքննվի հինգշաբթի ժամը 10.00–ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ևս 2 ամսով երկարացնել 2–րդ նախագահի կալանավորման ժամկետը։ Միջնորդությունը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Загружается новость ... "Лево"

Ներկայում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Նա գտնվում է կալանքի տակ: Փետրվարի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին նոր մեղադրանքներ է առաջադրել «Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը» հոդվածով:

«Այսօր քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը, որից հետո դատախազները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեցին, բնականաբար, միացան քննիչի միջնորդությանը։ Նախաքննական մարմինը նույն փաստարկներն է ներկայացրել, վաղն արդեն մեր դիրքորոշումն ու փաստարկները կներկայացնենք»,– ասաց Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյանը հայտնեց, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, քանի որ նպատակահարմար չի համարել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։ Փետրվարի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
16:11
12 Նոյեմբերի 2019
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում: