Ռեստարտ. Հայաստանի ԱԺ–ում ստորագրահավաք է սկսվել ԸՕ փոփոխությունների վերաբերյալ նիստ անցկացնելու համար

23.10.2018, 14:18
«Ծառուկյան» դաշինքի և «Ելք»–ի խորհրդարանական խմբակցությունները ստորագրահավաք են սկսում` հոկտեմբերի 29–ին արտահերթ նիստ անցկացնելու համար։
Ռեստարտ. Հայաստանի ԱԺ–ում ստորագրահավաք է սկսվել ԸՕ փոփոխությունների վերաբերյալ նիստ անցկացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքի և «Ելք»–ի խորհրդարանական խմբակցությունները ստորագրահավաք են սկսում` հոկտեմբերի 29–ին արտահերթ նիստ անցկացնելու համար։ Նիստում կրկին կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը, երեքշաբթի խորհրդարանում ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հայաստանի Ազգային ժողովը նախօրեին չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Օրինագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ` երեքը։ Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 պատգամավորների հավանությունը։

Загружается новость ... "Лево"

«Մենք ստորագրահավաք ենք սկսում և կոչ ենք անում Հանրապետականի` միջանցքներում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները գովաբանող պատգամավորներին միանալ մեզ, իսկ մնացածին` չբոյկոտել և չսադրել։ Վստահ եղեք, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր ավելի վաղ կողմ էին օրինագծի ընդունմանը, ներկա են լինելու և քվեարկելու են փոփոխությունների օգտին»,– ասաց Զոհրաբյանը։

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենսգրքի փոփոխությունները, նշել էր, որ դրանց հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն է։

Զեյնալյանը նախօրեին անհրաժեշտ համարեց փոփոխությունների քննարկումն ու քվեարկությունը 72 ժամի ընթացքում, բայց խորհրդարանը չընդունեց նրա առաջաևկը` նախընտրելով ընդունել օրինագիծը սովորական ռեժիմով։

Տվյալ իրավիճակում օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկրորդ ընթերցման քվեարկությունը կարող է անցկացվել երկու շաբաթվա ընթացքում կամ կառավարության առաջարկած արտահերթ նիստում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-