Red Wings ռուսական ավիաընկերությունը` հայկական ավիաշուկայում

14.03.2018, 17:03
Ռուսական Red Wings ավիաընկերությունն անցնում է չվերթերի իրականացմանը Հայաստանում։
Red Wings ռուսական ավիաընկերությունը` հայկական ավիաշուկայում
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ռուսական Red Wings ավիաընկերությունն անցնում է չվերթերի իրականացմանը Հայաստանում։

Ինչպես հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, ընկերությունը ստացել է թույլտվություն՝ Մոսկվա - Երևան- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար:

Загружается новость ... "Лево"

Չվերթերի մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ։ Ապրիլի 3-ից չվերթերը կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: -0-