ՌԴ քաղաքացի Միրոնովը չի կարող լքել Հայաստանը` մինչ նրա հանձնման հետ կապված հարցի լուծումը
29.08.2016,
17:29
Ուրբաթ Երևանում ԱՄՆ պահանջով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը չի կարող լքել Հայաստանն այնքան ժամանակ, մինչ կորոշվի նրա հանձնման հետ կապված հարցը:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում ԱՄՆ պահանջով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը չի կարող լքել Հայաստանն այնքան ժամանակ, մինչ կորոշվի նրա հանձնման հետ կապված հարցը, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Միրոնովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
Երկուշաբթի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժել է դատախազության` Միրոնովին կալանավորելու մասին միջնորդությունը և ազատ արձակել նրան դատական նիստերի դահլիճից:
Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։ -0-