528.92
7.45
475.99
+18
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. «ռազմավարական տեսլականում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն»

15:52
02 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ռուսերենը կարևոր և առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական տեսլականի համատեքստում։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն»,– ասաց նա Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ընթացքում։

Նա ընդգծեց, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:

Վարչապետը նշեց նաև, որ այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում «լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ»։

Загружается новость ... "Право"

«Մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է»,– ասաց նա։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծեց, որ այդ փորձի առկայությունից օգտվելը Հայաստանի քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:52
23 Հոկտեմբերի 2019
«Հարավկովկասյան երկաթուղին» գործադուլ է հայտարարել, տոմսերի վաճառքը դադարեցված է
«Հարավկովկասյան երկաթուղին» գործադուլ է հայտարարել, տոմսերի վաճառքը դադարեցված է:
14:44
23 Հոկտեմբերի 2019
Հայաստանում երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրինագիծն ընդունվել է
Միաժամանակ, օրինագծի հեղինակները նախատեսել են սահմանափակումներ:
14:10
23 Հոկտեմբերի 2019
Գագիկ Հարությունյանը մեկնաբանել է ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տալու պարտադրանքի մասին լուրերը
Գագիկ Հարությունյանը մեկնաբանում է ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տալու պարտադրանքի մասին լուրերը:
12:56
23 Հոկտեմբերի 2019
Գերմանիայում գործի տեղավորելու պատրվակով 32-ամյա տղամարդը խարդախությամբ ստացել է ավելի քան 5 մլն դրամ
Տղամարդը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել 40-ամյա կնոջ Գերմանիայում բժշկուհու աշխատանքի տեղավորելու գործընթացը:
12:41
23 Հոկտեմբերի 2019
Բացառիկ վիրահատություն ՀՀ–ում. Երևանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից (ՎԻԴԵՈ)
Բացառիկ վիրահատություն ՀՀ–ում. Երևանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից:
10:45
23 Հոկտեմբերի 2019
Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները
Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները:
08:00
23 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:00
22 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
20:54
22 Հոկտեմբերի 2019
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
20:33
22 Հոկտեմբերի 2019
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը:
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից: