Radisson Blu Hotel Yerevan առաջին հինգաստղանի հյուրանոցն է բացվել Հայաստանի մայրաքաղաքում
13.07.2016,
10:15
Քարլսոն Ռեզիդոր» միջազգային ընկերությանը պատկանող Radisson Blu Hotel Yerevan առաջին հինգաստղանի հյուրանոցն է բացվել երեքշաբթի Հայաստանի մայրաքաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Քարլսոն Ռեզիդոր» միջազգային ընկերությանը պատկանող Radisson Blu Hotel Yerevan առաջին հինգաստղանի հյուրանոցն է բացվել երեքշաբթի Հայաստանի մայրաքաղաքում։
Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
շ«Հաճելի է Հայաստանում ներկայացրել մեր հյուրանոցը, որը տարբերվում է իր առանձնահատուկ ոճով և «Այո, ես կարող եմ» գաղափարախոսությամբ, որը բնորոշ է ցանցի բոլոր հյուրանոցներին։ Այսպիսով, Հայաստանում սկսեց գործել Rаdisson Blu հյուրանոցային ցանցը», – ասաց հյուրանոցի գլխավոր մենեջեր Ջորջ Միուն։

Նրա խոսքով` «Գոլդեն Փելես» ընկերության հետ մենեջմենթի պայմանագիր են ստորագրել, որի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ Երևանում հայտնվել է նման բարձրակարգ, հինգաստղանի հյուրանոց։
«Հյուրանոցը գտնվում է քաղաքի լավագույն մասում` կանաչ գոտում։ Հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի ողջ քաղաքն ու Արարատ լեռը։ Այս ամենի շնորհիվ հյուրանոցը դառնում է առանձնահատուկ», – ասաց Միուն։
Նա գոհունակություն հայտնեց, որ Rаdisson ապրանքանիշն իր գործունեությունն է սկսել Հայաստանում և վստահություն հայտնեց, որ հյուրանոցը կբարձրացնի երկրի մասին իրազեկվածության մակարդակը և կգրավի նոր ճամփորդների։ Հյուրանոցում ստեղծվել է 135 աշխատատեղ։
Նա ձեռնպահ մնաց պատասխանից ընկերության իրականացրած ներդրումների ծավալի մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին
Rаdisson Blu Hotel Yerevan գտնվում է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ։ Հյուրանոցն ունի 142 համար, այդ թվում` երկու համար հաշմանդամների համար, 15 լյուքս համար, գործում են ռեստորաններ և բարեր, ինչպես նաև spa-կենտրոն և Երևանի ամենամեծ փակ լողավազանը։

Rаdisson Blu–ն աշխարհում ամենառաջատար հյուրանոցային ապրանքանիշերից է, որն ունի շուրջ 300 հյուրանոց 69 երկրում։ Հյուրանոցները համապատասխանում են բոլոր ժամանակակից պահանջներին և առաջարկում են ծառայությունների համապատասխան մակարդակ։
Rаdisson Blu Hotel Yerevan–ի մեկ համարի գինը տատանվում է օրական 71 հազար դրամից (149 դոլար) մինչև 1,7 մլն դրամ (շուրջ 3,6 հազար դոլար) նախագահական լյուքսի համար։-0-