ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են ՀՔԾ-ից:
Загружается новость ... "Лево"
«ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, խմբգր.) 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են մամուլի ծառայությունից գործակալության հարցմանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսի ընթացքում Հակոբյանը, ով ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, ներկայացրել էր գաղտնի պաշտոնական տեղեկատվության պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ-եր գործողությունների մասին Արցախում, ինչպես նաև մարտական գործողություններին պատրաստվածության վերաբերյալ: Այս տեղեկությունները «պայթեցրել էին» Հայաստանի տեղակատվական դաշտը, իսկ պաշտոնական կառույցների արձագանքը ևս սպասեցնել չտվեց: -0-