416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

11:42
15 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել նախօրեին հայկական զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ, հայտնում է investigative.am–ը։

Նախնական տվյալներով` նախօրեի ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի, ինչպես նաև Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»,– նշվում է հրապարակման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ