Քննվում է 3-րդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին (ՎԻԴԵՈ)

17.06.2020, 20:17
Քննվում է 3-րդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին. ՎԻԴԵՈ
Քննվում է 3-րդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրգործին:

Загружается новость ... "Лево"

Վարչապետին այս թեմայով հարց է ուղղել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Սկզբում Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է հաճախ խոսվում է այն մասին, թե այս դեպքերը քաղաքական ենթատեքստ ունեն:

«Դա հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր: Այդ օրը իմ մամուլի խոսնակը արձագանքել է, որ գուցե պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից եւ հայտարարության պատճառը դա է»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է վերջին 2 տարվա վիճակագրությունը:

«2018-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել հիմա արդեն ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, հայտնի ծեծի դրվագով: Հետո հուլիսի 6-ին նա կալանավորվել է: Հետո գործն ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ: Սա այն ժամանակ, երբ իրենք կառավարության մեջ էին»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Փաշինյանը խոսել է Նվեր Ծառուկյանի մասին: 

«2019-ի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ: Հունվարի 29-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա փաստացի կասկածի շուրջ: Սա այն մասին, որ ասում են՝ ոնց կլինի, եթե տունը խուզարկել են, ուրեմն քաղաքական հետապնդում է: Խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում Ծաղկաձորի առանձնատանը: Այսինքն սա առաջին դեպքը չէ: 2019-ին արդեն այս քրեական գործը կար: 2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ և ես իմացա, որ այդ գործով պատճառված վնասը փոխհատուցվել է: Դա  նշանակում է, որ մարդիկ իրենց մեղքն ընդունել են: Ընդ որում պետական հողերի ծիծաղելի գներով, ասենք 290 մլն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է խոսքը:

«Ես քննչական որոշ մարմիններում ես զգացել եմ, որ արհեստականորեն կոռուպցիոն գործերը առաջ չեն գնում: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունը (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի հայտարարությունը-խմբ) հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում արդեն մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել, փոխվել էր քննչական վարչության ղեկավարը և այսօրվա տնօրենը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Իրավապահ մարմինների արտահոսքերի մասին խոսելով՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում իրավապահ համակարգերում եղել է մեծ պրոբլեմ՝ հայտնել է, որ «առավոտյան ժամը 7-ին իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին տանտիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց»:

Փաշինյանի խոսքով, նախկինում իշխանությունը այս քրգործերը միշտ օգտագործել է, որ այդ ուժերին պահի վերահսկողության տակ, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել:

«Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի քրեական գործերը դարձնել քաղաքական առեւտրի առարկա, որ 2 հայտարարություն պակաս անեն, կամ խոսալու ձևն ընտրեն: Մենք իրենց խոսալու ձեւը գիտենք, կսովորեցնենք, իրենք էստեղ չեն էլ խոսա, որովհետև ժողովուրդը իրենց ստեղից վռնդելու է ընդհանրապես»,- ընդգծել է նա:

«Մենք ասում ենք՝ ոչ, բոլոր փողերը պետք է վերադարձնել: Ասել եմ՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք: Ես կարծում եմ, որ քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր  գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվել»,- նշել է վարչապետը: -0-