Քննարկում ենք դեղերի` դեղատոմսով դուրս գրման կարգի հետաձգման հարցը. առողջապահության նախարար
14.05.2018,
15:22
ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի` դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի` դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ինչպես նա գրել է Facebook–ի իր էջում, քննարկման նպատակը բարձրաձայնված բոլոր թերությունների շտկումն է։
Թորոսյանի խոսքով, եթե կառավարությունը հավանություն տա նախարարության այդ նախաձեռնությունը, ապա գերատեսչությունը կդիմի բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, «որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար»,– նշվում է նախարարի գրառման մեջ։ -0-

Загружается новость ...
"Право"