ՔԿ–ն հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները (ՎԻԴԵՈ)
25.06.2025,
12:24
Քննչական կոմիտեն հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեն հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները։
«Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: