ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ինչպես հայտնել էինք, Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։
«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը տեղեկությունը մեկնաբանելու հարցով դիմել էր Քննչական կոմիտե։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Վերջինս ձերբակալվել է:»,-հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար՝ Կիմա Ավդալյանը։
ՆշԵնք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսանյութ էր հրապարակել սոցցանցի իր էջում՝ հայտնելով Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության մասին։

