Քիչ առաջ ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են։ Այս մասին տեղեկացնում են ԶԼՄ-երը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացվում է խուզարկություն և վերցվում է ողջ տեխնիկան։
«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին»,-գրել է նա։
Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների նկատմամբ նախաձեռնվել է խուլիգանության հոդվածով։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ՝ Կիմա Ավդալյանը։
Երկու ժամ առաջ Վազգեն Սաղաթելյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ «հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

