Քաթարը փոփոխություններ չի կատարել դեպի Հայաստան ավիաչվերթերի չվացուցակում. ՔԱԳՎ

05.06.2017, 15:36
Քաթարը չի փոխել Դոհա–Երևան–Դոհա կանոնավոր ուղիղ չվերթերի ժամանակցույցում պետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Քաթարը փոփոխություններ չի կատարել դեպի Հայաստան ավիաչվերթերի չվացուցակում. ՔԱԳՎ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քաթարը չի փոխել Դոհա–Երևան–Դոհա կանոնավոր ուղիղ չվերթերի ժամանակցույցում պետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի, վեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթերը դեպի Քաթար նրանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ–ն, Եմենը և Լիբիան խզել են հարաբերություններն այդ պետության հետ։

«Դոհայից Երևան թռիչքներն այս պահին իրականացվում են, դրանց չեղարկման հարց չի քննարկվում»,– ասաց Հովհաննիսյանը։

Загружается новость ... "Право"

Qatar Airways–ը հայկական շուկայում գործում է 2016 թվականի մայիսից` իրականացնելով Դոհա–Երևան–Դոհա կանոնավոր չվերթեր։

Երկուշաբթի հաղորդվել է, որ Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզել են ընդհանուր առմամբ հինգ պետություն։ Նրանք նաև դադարեցրել են պետության հետ օդային և ծովային հաղորդակցությունը։

Загружается новость ... "Лево"

Դոհային մեղադրել են ահաբեկչական կազմակերպությունների օժանդակության և Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և այլ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման համար։ Էմիրության ԱԳՆ–ն նման քայլերը ոչ արդարացված է համարել և հերքել է Քաթարի հասցեին առաջադրված պահանջները։ -0-