525.36
7.42
476.73
+3
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել սրճարանատերերին զարգացնել իրենց բիզնեսն այլ տարածքներում. խոսնակ

17:30
13 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեկնաբանել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված դժգոհությունը։

Նա հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Ինչպես գրել է Կարապետյանը Facebook–ի իր էջում, Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։

«Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար»,– ավելացրել է նա։

Загружается новость ... "Лево"

Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործընթացն իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։

«Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մերքաղաքի բնակիչների ցանկությունից»,– գրել է նա, ավելացնելով, որ մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։

Նա միաժամանակ ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում։

Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը չորեքշաբթի առավոտից լարվել էր։ Ընթանում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչն առաջացրել է դրանց սեփականատերերի դժգոհությունը:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները և սրճարանների սեփականատերերը պայմանավորվել են չորեքշաբթի երեկոյան ժամը 18:00-ին հանդիպել և քննարկել իրավիճակը քաղաքապետարանում: -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում:
17:06
10 Հոկտեմբերի 2019
Վայոց Ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից` սպային ծեծելու միջադեպի ֆոնին
Հայաստանի կառավարոթյունը հինգշաբթի նիստում որոշում է կայացրել Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
16:29
10 Հոկտեմբերի 2019
Էրեբունի-Երևան 2801-ը` ձեր սրտով. տոնական միջոցառումները` հակիրճ
Երևանի 2801-ամյակի այս տարվա տոնական միջոցառումներն ապակենտրոնացված բնույթ կկրեն