Պուտինը շնորհավորել է Քոչարյանին, Սարգսյանին և օտարերկրյա պետությունների այլ նախկին ղեկավարների

30.12.2018, 18:40
Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա պետությունների նախկին ղեկավարներին:
Պուտինը շնորհավորել է Քոչարյանին, Սարգսյանին և օտարերկրյա պետությունների այլ նախկին ղեկավարների
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա պետությունների, կառավարությունների մի շարք նախկին ղեկավարներին և քաղաքական գործիչների, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Право"

Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, շնորհավորել է Ալզամբեկ Աթամբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սիլվիո Բերլուսկոնիին, Ջորջ Բուշ կրտսերին, Ռոմանո Պրոդիին, Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Ֆիյոնին, Տարյի Հալոնենին, Խուան Կարլոս Ա թագավորին և Գերհարդ Շրյոդերին:

Պուտինը շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանին և հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: -0-