553.59
6.83
483.7
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 35254 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Փորձագետը գնահատել է Տավուշում լարվածությունը լայնամասշտաբ գործողությունների վերածվելու հավանականությունը (ՎԻԴԵՈ)

22:46
14 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ այս փուլում Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի վերածվի լայնամասշտաբ գործողությունների Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին փորձագետը հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ Կարծիք» հաղորդաշարի շրջանակում:

«Այնուամենայնիվ Ադրբեջանն իր սադրանքները առաջնագծում շարունակելու է, որովհետև իրենք տրամադրված են ռևանշի և հեշտ չեն մարսելու իրենց կորուստները, դրա մասին նաև Ալիևը հայտնեց, որ փորձելու են ռևանշի գնալ: Դրան պետք է լինեն պատարստ և զգոն սպասել, որ շատ հնարավոր է սադրանքները շարունակվեն ավելի ուժգին»  
Քաղաքագետը նշել է, որ կատարվածը նաև Հայաստանում Զինված ուժերի մարտունակության ստուգման փորձ էր:

«Նրանք (ադրբեջանցիները՝ խմբգր.) հետ չեն քաշվում, իրենք հետ են քաշվում զուտ տակտիկական վերադիրքավորումների համար և իրենց ռազմավարությունը փոխելու համար, այսինքն իրենք այնպես չի, որ կվախենան մեկ անգամ չստացվեց և վերջ, իրենք փորձելու են անընդհատ, փորձելու են տեսնել՝ որտեղ ունենք թույլ կետեր, որ կարողանան ճեղքել»,- նշել է Էլիբեգովան:

Ադրբեջանագետը հայտնել է, որ սա ոչ միայն առաջանգծում, այլև «թիկունքում» մեր զգոնության ստուգման, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում հնարավորությունների ստուգման փորձ է:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Տավուշի մարզում սադրանքները արցախյան ուղղությամբ Ադրբեջանի ապագա գործողություններից շեղելու փորձ լինեն, Էլիբեգովան պատասխանել է, որ չի կարծում, թե Արցախի ուղղությամբ սկսվող գործողություններն աննկատ լինեն:

«Երբ Տավուշում իրավիճակը լարվում է, Արցախում նույնպես զգոնությունը կտրուկ բարձրացվում է:  Նույնպես այնտեղ պատրաստ են և հասկանում են, որ ամեն պահի Արցախի ուղղությամբ կարող են լինել այդ սադրանքները»,- հայտնել է Էլիբեգովան:  


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: 

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:

Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։

Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:58
22 Հուլիսի 2020
Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. ՊՆ խոսնակ
Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. ՊՆ խոսնակ
23:41
21 Հուլիսի 2020
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ և կորուստներով հետ շպրտվել
21:30
21 Հուլիսի 2020
ՊՆ-ն հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կոչով․ ՎԻԴԵՈ
20:10
21 Հուլիսի 2020
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Շարունակում ենք հետեւել հակահամաճարակային կանոններին. Փաշինյան․ ՎԻԴԵՈ
18:49
21 Հուլիսի 2020
Զարհուրելի սպանություն Լոռիում. որդին սպանել է մորը, ապա մարմինը մասնատել, լցրել աղբամանն ու այրել․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Զարհուրելի սպանություն Լոռիում. որդին սպանել է մորը, ապա մարմինը մասնատել, լցրել աղբամանն ու այրել․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
17:52
21 Հուլիսի 2020
Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին
Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով
16:58
21 Հուլիսի 2020
Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա
ԱՆ-ն ձեռք է բերել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա մարզային շտապօգնության ավտոպարկը համալրելու նպատակով
12:16
21 Հուլիսի 2020
Երթևեկի փոփոխություն Աջափնյակի բանուկ 2 խաչմերուկում (ՖՈՏՈ)
Երևանում երթևեկի փոփոխություն է նախատեսվում.  ՖՈՏՈ
11:06
21 Հուլիսի 2020
COVID-19-ից առողջացել է 704 մարդ, մահացել՝ 12-ը. մահացածներից ամենաերիտասարդը 63 տարեկան է. ԱՆ
COVID-19-ից առողջացել է 704 մարդ, մահացել՝ 12-ը. մահացածներից ամենաերիտասարդը 63 տարեկան է, ամենատարեցը՝ 94. ԱՆ
10:50
21 Հուլիսի 2020
273 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 35254–ի
273 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 35254–ի
09:44
21 Հուլիսի 2020
Հայ-ադրբեջանական սահմանին անցնող գիշերը պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 17 անգամ. ՊՆ
08:15
21 Հուլիսի 2020
Հարաբերական անդորր հայ-ադրբեջանական սահմանին, Կրեմլի արձագանքը «ծիրանի պատերազմին», Կոտայքի փոխհրաձգությունը ռեստորանում. հուլիսի 20-ի լրահոսը
Հարաբերական անդորր հայ-ադրբեջանական սահմանին, Կրեմլի արձագանքը «ծիրանի պատերազմին», Կոտայքի փոխհրաձգությունը ռեստորանում. ամփոփում ենք հուլիսի 20-ի լրահոսը