ՊՆ-ն ներկայացրել է ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակը Վարդենիսում

01.10.2020, 13:07
ՊՆ-ն ներկայացրել է ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակը Վարդենիսում
ՊՆ-ն ներկայացրել է ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակը Վարդենիսում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական անօդաչուները շարունակում են պտտվել Հայաստանի երկնքում, այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր օմբուդսմենը տեղեկացրել է, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները:

«Ընդհանուր առմամբ թռչող հետախուզական սարքերի, ԱԹՍ-ների և այլ տեսակ գործունեությունը կա և ոչ միայն այս ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ ՀՀ սահմանների կոնկրետ այդ հատվածում չկա»,- նշել է Հովհաննիսյանը: