ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագծում զինծառայողներին սմարթֆոններ ուղարկելուց և բացառել մարտական գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ չնայած Պաշտպանության նախարարության կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողություների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում:
«Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշելու համար զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավաորել նրանց: Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը և հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նաև կոչ է անում կտրականապես բացատել մարտական գործողությունների մասին ցանկացած տիպի քննարկումները բջջային կապի միջոցով։
«Միշտ հիշեք, որ այդ խոսակցությունները կարող են հեշտությամբ գաղտնալսվել հակառակորդի կողմից և այս պարագայում դրա հետևանքով նույնպես կարող են թիրախավորվել մեր զինծառայողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-