Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին չի բարձրանա

28.12.2020, 22:57
Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա

Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին չի բարձրանա

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա: Այն չպետք է գերազանցի համախառն նվազագույն աշխատավարձի 80 տոկոսը։ «Պետական ծառայողների և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգևատրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց երկուշաբթի տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում։

Загружается новость ... "Право"
«Հարցն այն է, որ պետական ծառայողի հիմնական աշխատավարձը չպետք է համախառն նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից ցածր լինի: Այդ պատճառով նվազագույն աշխատավարձի ավելացումից հետո պետական ծառայողների համար հիմնական չափը պետք է աճի 66-ից 73 հազար: Այնուամենայնիվ, պետական ծառայողների աշխատավարձը չի ավելացել այս տարի, չի ավելանա նաեւ 2021-ին՝ հաշվի առնելով երկրի սոցիալական վիճակը։ Դրա համար բյուրոն համապատասխան օրինագիծ է պատրաստել»,- ասաց կառավարությանը կից Քաղաքացիական ծառայության բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար Վաչե Քալաշյանընկատեց Քալաշյանը:

Նշված նշաձողը 80 տոկոսից կնվազեցվի մինչև 70 տոկոս, և օրենքի տառին համապատասխան աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն չի լինի:

Քալաշյանը նաև նշեց, որ տվյալ փոփոխությունը կգործի մեկ տարի՝ 2021թ․-ի հունվարի 1-ից, 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը:

2020 թվականի հանրապետությունում նվազագույն աշխատավարձը բարձրացրել է՝ հասնելով 68 հազար դրամի:-0-