Պերմ–Երևան ուղիղ չվերթերը երկարաձգվել են մինչև 2026թ․–ի հոկտեմբեր

22.01.2026, 19:40
Shirak Avia հայկական ավիաընկերությունը երկարաձգել է Պերմից Երևան ուղիղ չվերթերի թռիչքային ծրագիրը
Պերմ–Երևան ուղիղ չվերթերը երկարաձգվել են մինչև 2026թ․–ի հոկտեմբեր

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Shirak Avia հայկական ավիաընկերությունը երկարաձգել է Պերմից Երևան ուղիղ չվերթերի թռիչքային ծրագիրը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 21-ը։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Պերմը» (РБК-Пермь)՝ հղում անելով «Բոլշոյե Սավինո» օդանավակայանի տվյալներին։

Մարտի 29-ից Պերմ-Երևան երթուղով չվերթերը նախատեսված են չորեքշաբթի և կիրակի օրերին։ Մինչև մարտի 25-ը թռիչքներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ՝ չորեքշաբթի օրերին։ Չվերթերն իրականացվում են Boeing 737 ինքնաթիռներով, թռիչքի տևողությունը կազմում է մոտ 3 ժամ 20 րոպե։

«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականին, իսկ կանոնավոր կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնելու վկայականը ստացել է 2021 թվականի հոկտեմբերին։