ՊԵԿ–ում ձերբակալություններ են
02.05.2025,
14:09
Պետական եկամուտների կոմիտեում ձերբակալություններ են

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեում ձերբակալություններ են։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։
«Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է», – նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։