ՊԵԿ–ը չի բաժանվելու
27.09.2016,
12:18
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն չի տարանջատվելու հարկային և մաքսային սեգմենտների:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն չի տարանջատվելու հարկային և մաքսային սեգմենտների, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավելի է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրերը»,– ասվում է պարբերականում։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ՊԵԿ-ում և կառավարությունում օրաթերթի բոլոր հարցումները փաստել են, որ տարանջատման խնդիր չկա։
Օրեր առաջ Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը, ով, ըստ գրառման, խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել։
«Ու թերևս այդ հանդիպումից հետո է որոշվել հարկայինը և մաքսայինը չառանձնացնել և թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ»,–գրում է թերթը։ -0-