Հայտնի է 2019թ.-ի դրույքաչափերով ՀՀ-ում ավտոմեքենաների մաքսազերծման համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը

06.04.2020, 13:47
Հայտնի է 2019թ.-ի դրույքաչափերով Հայաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը
Հայտնի է 2019թ.-ի դրույքաչափերով ՀՀ-ում ավտոմեքենաների մաքսազերծման համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել 2019թ.-ին ձեռքբերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ՊԵԿ-ը հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

  • ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

  • ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

  • ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

  • կոնտակտային հեռախոսահամար:

«Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ի հաղորդմամբ, տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

«Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար»,-նշվում է հայտարարության մեջ:-0-