Պատգամավորը նշել է, թե ինչ են սովորեցնելու դպրոցականներին Սեքսուալ շահագործումից պաշտպանության կոնվենցիայի շրջանակում

13.05.2020, 15:46
Պատգամավորը նշել է, թե ինչ են սովորեցնելու դպրոցականներին Սեքսուալ շահագործումից պաշտպանության կոնվենցիայի շրջանակում
Պատգամավորը նշել է, թե ինչ են սովորեցնելու դպրոցականներին Սեքսուալ շահագործումից պաշտպանության կոնվենցիայի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ավելի վաղ ընդունված սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում մանրամասն չեն նկարագրվելու բոլոր սպառնալիքները:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

«Կոնվենցիայի հոդվածներից մեկը վերաբերում է կրթությանը: Այն խրախուսում է երկրներին ներդնել իրենց ազգային կրթական ծրագրերում միջոցներ, որոնք նպատակ կունենան երեխաներին տրամադրելու իրենց սեռական անձեռնմխելիությանը սպառնացող ռիսկերը զանազանելու առաջնային հմտությունները, ինչպես նաև ինքնապաշտպանության հմտությունները»,- նշել է Կարապետյանը:

Ընդ որում, նա հայտնել է, որ դա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաներին սովորեցնելու են, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը, քանի որ դրանք բարդ խոսքեր են և դժվարությամբ են ընկալվում բազում չափահասների կողմից:

«Այսինքն խնդիրը կայանում է այնպիսի հմտությունների տրամադրման մեջ, թե ինչպես մեծահասակների գործողություններում զանազանել հնարավոր հատկանիշներն այն բանի, որ վերջիններս վտանգ են ներկայացնում և ինչպես առանց ամաչելու օգնություն խնդրել, որպեսզի երեխաների սեռական անձեռնմխելիությունը մնա պաշտպանված»,- նշել է Կարապետյանը: -0-