573.17
6.58
485
+30
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են

16:06
22 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։

Վեճը ծավալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկած քաղաքացիա–իրավական պայմանագիր կնքած աշխատողների եկամտահարկի վճարման հաշվին հիփոթեքային վարկի տոկոսները վճարելու հնարավորություն ընձեռելու նախաձեռնության շուրջ։ Այդ նախաձեռնությունը չի արժանացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է Թունյանը, և մերժվել է խորհրդարանի կողմից։

«Ձեր մեղքն այն է, որ կան բաներ, որոնք կարող եք հիմնավորել մերժման դեպքում։ Բայց, օրինակ, երբ խոսում ենք եկամտահարկի մասին, դուք անհիմն մերժում եք այդ նախաձեռնությունը, իսկ հետո ասում եք, որ Ֆինանսների նախարարությունը վկայակոչում է տեխնիկական խնդիրները։ Դա այն գերատեսչությունն է, որի ղեկավարն ասում է, որ իր աշխատավարձի չափը գաղտնի՞ է»,– հարցրեց Մարուքյանը։

Դրան Թունյանը պատասխանել է, որ իրենց մեղքն այն է, որ իրենք չափազանց պոլիկտոռեկտ են։

«Ձեր նախագիծը մաքուր պոպուլիզմ է։ Բայց մենք այդ պոպուլիզմով չենք առաջնորդվի»,– ասաց նա։

Ավելի ուշ Մարուքյանը խոսք վերցրեց և կոչ արեց Թունյանին սթափվել։

Загружается новость ... "Право"

«Դուք ինձ հիշեցնում եք այն օրերը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավորները նույն կերպ էին խոսում ընդդիմության հետ։ Ով էլ խոսեր պոպուլիզմի մասին` դուք մի խոսեք։ Դուք պետք է մի հատ շատ լուրջ խորը մեդիտացիա անեք նախքան այստեղ մեզ պոպուլիզմի համար քննադատելը։ Մենք պոպուլիզմով չենք զբաղվում, և դա է պատճառը, որ մեր առաջարկներն այստեղ հավանության չեն արժանանում»,– ասաց նա։

Դրանից հետո Մարուքյանը հիշեցրեց նվազագույն աշխատավարձի բարձրացման, արագաչափերը վերացնելու խոստումների մասին և հարցադրում արեց` արդյո՞ք սա չէ պոպուլիզմը։

«Ստուգեք իմ կենսագրությունը, գրված հոդվածները և պոպուլիզմի գեթ մեկ հատկանիշ գտեք։ Եթե գտնեք` ներկայացրեք հաջորդ նիստում, և ես ներողություն կխնդրեմ»,– պատասխանեց Թունյանը, նշելով, որ բացի իր հորից, ոչ ոք իրավունք չունի իրեն սթափվելու կոչ անել։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:07
07 Օգոստոսի 2020
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ.ՎԻԴԵՈ.
19:00
07 Օգոստոսի 2020
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի (ՍԽԵՄԱ)
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի. ՍԽԵՄԱ
16:55
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:32
07 Օգոստոսի 2020
Հայաստանում սպասվու՞մ է կորոնավիրուսի 2–րդ ալիք. մեկնաբանում է բժիշկը (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի,վարակի նվազման և երկրորդ ալիքի մասին՝ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանմամբ. ՎԻԴԵՈ
15:35
07 Օգոստոսի 2020
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:09
07 Օգոստոսի 2020
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
13:40
07 Օգոստոսի 2020
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ
13:06
07 Օգոստոսի 2020
Խոսենք անկեղծ.Սերժ Սարգսյանը տեսաշար է սկսում (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին․ ՎԻԴԵՈ
11:47
07 Օգոստոսի 2020
«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները «խելացի» սաղավարտներով կջերմաչափեն ուղևորներին (ՎԻԴԵՈ)
«Զվարթնոցի» տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով․ ՎԻԴԵՈ
11:25
07 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
10:53
07 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39985–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39985–ի
10:13
07 Օգոստոսի 2020
Մինչև 38 աստիճան տաքություն․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Մինչև 38 աստիճան տաքություն․ ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի տեսությունը