ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել, հաղորդում էArmLur.am-ը:
Загружается новость ... "Лево"
Պատգամավորն ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, թե այսօր Ազգային ժողով աշխատանքի չի գնացել, ինքնամեկուսացել է և սպասում է թեստի պատասխանին:
«Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե թեստի պատասխանը լինելու է օրվա երկրորդ կեսին»,- նշում է թերթը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով, իսկ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նախորդ օրը եղել է վարչապետի տանը և ԱԺ-ում:
Հայաստանում հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:-0-