Պատգամավոր. չի կարելի մարդկանց բանտ նստեցնել ընտրություններում քվեարկելու խոստում տալու համար

06.09.2018, 15:44
Այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու խոստման համար չի կարելի մարդուն երեք տարով բանտ նստեցնել։
Պատգամավոր. չի կարելի մարդկանց բանտ նստեցնել ընտրություններում քվեարկելու խոստում տալու համար
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու խոստման համար չի կարելի մարդուն երեք տարով բանտ նստեցնել։ Այդ մասին հինգշաբթի Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` մեկնաբանելով ընտրակաշառքների քրեականացման հարցը։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի լրացումներ և դրանց կից օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է քրեականացնել նախընտրական կաշառքները։ Քրեականացմանը զուգընթաց առաջարկվում է բացառությունների ներդրում, որոնց դեպքում կաշառք չեն համարվում քարոզող նյութերը, օրինակ, տարբերանշաններով առարկաները։

Загружается новость ... "Право"

«Չկա մեկը, ով դեմ լինի ընտրակեղծիքների դեմ պայքարին, բայց պետք չի ջրից դուրս գալ և կրակը մտնել։ Կա ընդհանուր և հասկանալի նպատակ` արտաքինից թույլ չտալ ներգործություն ընտրությունների արդյունքների վրա, իսկ առաջարկվող իրավական կարգավորումը կարող է սպառնալ ավելի կարևոր շահերի և ազատությունների»,– ասաց Պետրոսյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ շատ տագնապալի է, հատկապես առաջարկվող դրույթի լրացումների դեպքում, որ մարդիկ կարող են բանտ նստել առանց գիտակցելու, որ ընկնում են ինչ–որ մեկի ազդեցության տակ։

«Վերցնել և մարդուն բանտ նստեցնել երեք տարով նրա համար, որ նա խոստացել է ինչ–որ մեկի օգտին քվեարկել, հակասում է նույնիսկ իրավագիտության սկզբունքներին։ Քրեական իրավունքը չի ենթադրում մարդկանց պատիժ` նրանց մտքերի և մտադրությունների համար»,– ասաց Պետրոսյանը` մեկնաբանելով Քրեական օրենսգրքի առաջարկվող լրացումները Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախաշեմին։ -0-