Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

17.10.2025, 10:36
Նախօրեին ձերբակալված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ձերբակալված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը Facebook–յան իր էջում։

«Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով, կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով», – նշել է Երիցյանը։

Նա նաև հայտնեց, որ դատարանը նաև տեսակցությունների արգելքի որոշում է կայացրել։
«Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց», – նշել է Երիցյանը։