Պաշտպանության նախարարը ներկայացրեց երկրի սահմանների վիճակը և նշեց զինծառայողի մահվան պատճառը
21.09.2018,
16:37
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց երկրի սահմաններում տիրող իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց երկրի սահմաններում տիրող իրավիճակի մասին։
«Իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ներկա պահին ձեռնարկած միջոցառումների արդյունքում` կայուն։ Այդպես է բոլոր սահմաններում»,– ուրբաթ լրագրողներին ասաց Տոնոյանը։
Նա միաժամանակ չբացառեց, որ, հնարավոր է, հակառակորդն էլ է ինչ–որ միջոցառումներ ձեռնարկում, և ակտիվություն է նկատվում։
Հայկական ԶԼՄ–ներում հինգշաբթի տեղեկություն է հայտնվել, որ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ դիրք, որից կրակոց է արձակվել։ Ըստ հաղորդման, կրակոցի հետևանքով հայ զինվոր է սպանվել Տավուշի մարզում։ Նշվում էր, որ Հայաստանի և Արցախի ԶՈՒ ընտրել է ադրբեջանական այն դիրքերի ոչնչացումը, որտեղից մահացու կրակոցներ են արձակվում։
Տոնոյանը նաև պատասխանեց այն հարցին, թե ինչու է զոհվել պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը։
Սեպտեմբերի 19–ին ժամը 13։30–ին Հայաստանի հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, պարանոցի հատվածում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել շարքային Հայկազ Մաթևորսյանը։ Նա մահացել է հոսպիտալի ճանապարհին։
«Զինծառայողը մահացել է թիրախավորված կրակից»,– ասաց Տոնոյանը։ -0-