ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով մամուլում տարածված տեղեկություններին։
Թերթը նշում է նաև, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ևս կազատվի պաշտոնից, իսկ նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում