438.03
4.45
404.16
-7
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը՝ ԼՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ տարաձայնությունների և դրանց պատճառների մասին (ՎԻԴԵՈ)

14:56
16 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Նախկինում «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ։

Загружается новость ... "Лево"

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս  է ստացվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել, օրինակ՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և այլն, հիմա բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում խորհրդարանական իշխող «Իմ Քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև հարաբերությունները լարվել են: Պատճառն օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքն է ԱԺ-ում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվել է ծեծկռտուքի` Սասուն Միքայելյանի մասնակցությամբ: 


«Առվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ և հրապարակային են եղել: Ուղղակի երբ եկել են վճռական պահեր, ես դրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ»,- նշել է Փաշինյանը:

Նա իր քաղաքական գործունեության ընթացքում իր անցած ամենակարևոր ճանապարհն անվանել է 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրիից սկսած ճանապարհը և նշել, որ այդ ժամանակ այդ ճանապարհն իրականացրել է իր համախոհների փոքր խմբի հետ:

«Նախկինում «Լուսավոր Հայաստանի» 7 «Հայ ազգային կոնգրեսի» հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթը: «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը»,- ընդգծել է վարչապետը:

Նա նաև անդրադարձել է ԼՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառի և սկզբի մասին:

««Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք և այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ այս մասով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու բանաձևի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները»,- նշել է Փաշինյանը:

Խոսելով քաղաքական գործընթացում տարաձայնությունների պատճառների մասին, նա ընդգծել է, որ քաղաքական գործընթացքում երբեք չի վախեցել միայնակ մնալուց:

Загружается новость ... "Право"

«Պատճառներից մեկը եղել է այն, եւ այդ պատճառը կարող է գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ, իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ինձ հարցրել եմ՝ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով լրագրողական հանրության հետ անցած ճանապարհին՝ վարչապետն նշել է, որ ի սկզբանե եղել է խնդիրը, որը ինքը պետք է խոստովանի

«Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ։ Իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել։ Եվ դրանում ունեցել են իրենց հիմնավորումները: Հիմա ես ԶԼՄ-ների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով»,- նշել է նա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ