Փաշինյանը` Ոստիկանությունը և ԱԱԾ–ն նախարարությունների վերակազմավորելու մասին. «խոստացել եմ, բայց չեմ ասել` երբ»
17.04.2019,
21:49
Հարցը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում պատասխանեց այն հարցին, թե ինչու չի կատարվել Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը նախարարությունների վերածելու խոստումը։
Հարցը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով հիշեցրել է վարչապետին, որ նա այդ խոստումը տվել է 2018 թվականի մայիսի 1–ին Ազգային ժողովի ամբիոնից։
«Այսօր քննարկում ենք կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Առաջիկայում կքննարկենք և կվերլուծենք կառավարությանը ենթակա ոստիկանության և ԱԱԾ գործունեության արդյունավետությունը։ Եկեք նշենք, որ այդ կարգավիճակում ԱԱԾ–ն և ոստիկանությունն աշխատում են մեկ տարի։ Չեմ կարծում, թե ամեն տարի կարգավիճակը պետք է փոխվի»,– ասաց վարչապետը, նշելով, որ խոստման կատարման ժամկետների վերաբերյալ խոստումներ չի տվել։
Նրա խոսքով, կառավարության կառուցվածքի փոփոխության գործընթացը որոշակի ստրեսներ է պարունակում։
«Մենք պետք է ճիշտ դոզավորենք ստրեսները, որ պետկառավարման համակարգում խառնաշփոթ չլինի»,– ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ներկա պահին քննարկվում է խորհրդարանին ոստիկանության ենթակայության մեխանիզմի ներդրման հնարավորությունը, ինչպես նաև դիտարկվում է ԱԺ–ի ենթակայության տակ ԱԱԾ–ի անցումը։
Այդ հարցի ժամանակ խորհրդարանի Youtube պաշտոնական ալիքի հեռարձակումն ընդհատվեց, իսկ օգտատերերը չունեին հնարավորություն լսելու վարչապետին ուղղված հարցը և պատասխանը։ Այդ հարցն ավելի ուշ հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Քննարկումն անցնում է ուղիղ եթերով, և դրանից ինչ–որ բան կտրել հնարավոր չէ։ Խնդիրն ինտերնետ օպերատորն է»,– ասաց խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը։ -0-